Հետևեք մեզ։

Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել․ Գագիկ Ծառուկյանը՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարության մասին

14:14, 20 մայիս 2026
Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել․ Գագիկ Ծառուկյանը՝  Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարության մասին

«Այսօր որ Արարատի ցեմենտի գործարանից խոսել է, դրա համար ինձ դիմել, ասել էին, ես ասել էի, որ չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Սա նշան է, որ նրանք զգում են, որ իրենց վերջը եկել է։ Էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Ալիևն ու Փաշինյանը»,–քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու է։

«Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել: Այսօր 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք և տալու ենք ժողովրդին: Էլի ժողովրդինն է, աշխատում են, հարկերը տալիս են: 

Ինչ վերցրել ենք, մի բան էլ ավելի, քարը քարին դնելով զարգացել է: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել, բայց հակառակը, ինչ-որ կա իրականում ասելու եմ, իմ ժողովրդի ցավը տանեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր, ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Շնողում հայտարարել էր՝ «Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները