Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը պահանջում է քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից բացառել պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ

14:54, 20 մայիս 2026
ՄԻՊ-ը  պահանջում է քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից բացառել պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից և այլ հանրային դերակատարներից իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ։
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի` նախկինում հրապարակված համապարփակ հայտարարություններից մեկը հասանելի է հետևյալ հղմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները