Հետևեք մեզ։

Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ. Իվետա Տոնոյան

16:53, 20 մայիս 2026

Lրջագույն կասկած ունեմ, որ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Գործարանը պետականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքից հետո Գլխավոր դատախազությունը րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ, դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու։ Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին, թմրամիջոցների մեծ շրջանառությանը և այս տեսակի բոլոր արատավոր գործընթացներին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները