Հետևեք մեզ։

Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

17:35, 20 մայիս 2026
Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

Քասախում լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերին, թե գոյություն ունի ձայնագրություն, որտեղ ինքն իբր ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից հեռանալու հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սիմոնյանի մակարդակն ու դաստիարակությունը բոլորին հայտնի են։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր երկրից դուրս գալու իրավունքը վաղուց սահմանափակված չէ, և ինքը տարեկան մի քանի անգամ մեկնում է արտերկիր. հետևաբար՝ ո՞րն է Պուտինի աջակցության իմաստը։

«Մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար վարակիչ չեն համարվում, բայց տվյալ պարագայում, երևի վիրուսային է․․․իրար հետ շփվում են, փոխանցում են...»,- նշել է Քոչարյանը՝ ակնարկելով կառավարության ղեկավարի վարքագիծը։

Քոչարյանն ընդգծել է, որ Պուտինի հետ նման խոսակցություն երբևէ չի եղել, իսկ ձայնագրությունը կարող էր ստեղծվել արհեստական բանականության (ԱԲ) միջոցով. «Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները