Հետևեք մեզ։

«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունն ի պատասխան Փաշինյանի

22:28, 20 մայիս 2026
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունն ի պատասխան Փաշինյանի

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ի պատասխան Փաշինյանի.

 

«Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար հանձնեց Արցախը, պետական դավաճանության մեջ է մեղադրել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և ուղիղ ցուցում տվել իրավապահ մարմիններին՝ կատարել իր ապօրինի հրահանգը, այն է՝ քրեական գործ հարուցել և ընթացք տալ Թևանյանի մասով։ Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է։ Հանրահավաքի հարթակից իրավապահներին անօրինական ցուցումներ են տրվում քաղաքական հակառակորդի դեմ, և կարող եք չկասկածել, որ այդ ցուցումները կատարվելու են։

 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով՝ զբաղեցնելով ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը։

 

Իրավական մասով «Մայր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կապահովի՝ հայց ներկայացնելով զրպարտության և հաղորդում՝ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահման մասով։

 

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է, այդ իսկ պատճառով իր հիմնական ընդդիմախոսների դեմ դիմում է ռեպրեսիաների մեթոդին։

 

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում է՛լ ավելի ակտիվորեն պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության դեմ, արտահայտել իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը և վռնդել Նիկոլ Փաշինյանին»։

 

Հիշեցնենք, որ Փաշինյանը Վանաձորում հայտնել էր, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները