Հետևեք մեզ։

Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

13:29, 21 մայիս 2026
Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

 

Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։

Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, կիրառվել են մասնագիտացված տեխնիկական միջոցներ վտանգավոր քարային զանգվածների հարկադիր հեռացման նպատակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները