Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ-ն։
«Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,-նշված է հայտարարությունում: