Հետևեք մեզ։

Գազի գնի թանկացում ՀՀ-ի համար չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք․ Փաշինյան

09:35, 22 մայիս 2026
Գազի գնի թանկացում ՀՀ-ի համար չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։

 Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի համար ռուսական գազի գնի հավանական թանկացման մասին հարցին։

«Գազի գնի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է և փոխշահավետ է։ Այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն»,- ասել է վարչապետը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները