Հետևեք մեզ։

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, բայց մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու․ Փաշինյան

10:12, 22 մայիս 2026
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, բայց մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու․ Փաշինյան

Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով. այսօր կայացած ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով։ Նախկինում ասել եմ, էլի եմ ասում՝ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճգնաժամ կա ՀՀ-ՌԴ հարաբերություններում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները