Հետևեք մեզ։

Մարտուն Գրիգորյանը հաստատել է՝ խուզարկում են իր տունը

10:54, 22 մայիս 2026
Մարտուն Գրիգորյանը հաստատել է՝ խուզարկում են իր տունը

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Գրիգորյանը:

 

Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:

Գրիգորյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց «խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները