Հետևեք մեզ։

Մարդիկ այսօր հոգնել են բաժանումներից, սպառնալիքներից ու դատարկ խոստումներից. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գյումրու և Ախուրյանի բնակիչների հետ (տեսանյութ)

11:43, 22 մայիս 2026

Շիրակցիների ջերմ ընդունելությունն ու անկեղծ խոսքերը ինձ համար շատ կարևոր էին. այս մասին գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Գյումրիում և Ախուրյանում մարդիկ խոսում էին իրենց հույսերի, խնդիրների ու վաղվա Հայաստանի մասին՝ հավատով, որ լավ փոփոխությունները հնարավոր են։
Մարդիկ այսօր հոգնել են բաժանումներից, սպառնալիքներից ու դատարկ խոստումներից։ Բոլորս ուզում ենք խաղաղ, ապահով ու բարգավաճ Հայաստան։


Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել։ Տարիների ընթացքում այստեղ միասին շատ աշխատանք է արվել, ու դեռ շատ անելիքներ ունենք։

Շնորհակալ եմ ձեր վստահության, աջակցության ու հավատքի համար։
Միասին ամեն ինչ հնարավոր է»,-նշել է նա։

Տեսանյութն՝ այստեղ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները