ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Նոռա Առուստամյանը գրել է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի նոր ու պատասխանատու ճանապարհի սկիզբն է։ Դպրոցական տարիները կմնան որպես ամենաջերմ հիշողություններից մեկը, իսկ առջևում ձեզ սպասում են նոր նպատակներ, փորձություններ և հաղթանակներ։
Յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի, և ես հավատում եմ, որ դուք ձեր գիտելիքով, կամքով ու հայրենասիրությամբ կկարողանաք կառուցել ավելի բարգավաճ և արժանապատիվ Հայաստան։
Մաղթում եմ, որ միշտ վստահ քայլեք առաջ, չվախենաք մեծ երազանքներ ունենալուց և երբեք չդադարեք սովորել ու զարգանալ։ Թող հաջողությունն ուղեկցի ձեզ կյանքի բոլոր ճանապարհներին, իսկ ձեր ձեռքբերումները դառնան մեր երկրի հպարտությունը։
Բարի երթ սիրելի՛ շրջանավարտներ»։