Հետևեք մեզ։

Եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, հարցվածների 40.5 տոկոսը պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի․ հարցում

14:36, 22 մայիս 2026
Եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, հարցվածների 40.5 տոկոսը  պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի․ հարցում

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը  մայիսի 19-21-ը հարցումներ է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում։  

Հարցումներին մասնակցել է 1102 քաղաքացի։

Քաղաքացիներին հարցրել են՝ եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, պատրա՞ստ են արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար։

Հարցվածների 40.5 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 10.8 տոկոսը՝ ավելի շուտ այո, 8.2 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 34.7 տոկոսը՝ միանշանակ ոչ, 5.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները