Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով․ գրել է ԲՀԿ ցւոցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։
«Ներկայացնելու ենք մեր և ընտրարշավին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ իրականացվող ապօրինությունները:
Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են:
Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»: