Հետևեք մեզ։

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է․ Օվերչուկ

17:14, 22 մայիս 2026
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է․ Օվերչուկ

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար», - ավելացրել է Օվերչուկը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները