Հետևեք մեզ։

ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը․ Զախարովա

11:19, 23 մայիս 2026
ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Զախարովան, մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները Հայաստանում ընտրությունների նախաշեմին իբր ռուսական ապատեղեկատվական արշավի մասին, տեղադրել է Փաշինյանի հրապարակած տեսանյութը, որում նա տառ առ տառ արտասանում էր «անասնագլխաքանակ» բառը։

Եվրոպական լրատվամիջոցների հոդվածներում պնդվում է, թե Ռուսաստանը իբր արհեստական բանականության կիրառմամբ գործարկել է ապատեղեկատվության «Մատրյոշկա» գործողությունը։

«Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս տեսանյութը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառված ԱԲ տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը»,- գրել է Զախարովան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները