Հետևեք մեզ։

Արևմուտքը փորձում է Հայաստանը ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «որքան հնարավոր է ավելի ցավոտ հարվածել Ռուսաստանին»․ Լավրով

13:17, 23 մայիս 2026
Արևմուտքը փորձում է Հայաստանը ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «որքան հնարավոր է ավելի ցավոտ հարվածել Ռուսաստանին»․ Լավրով

Սերգեյ Լավրով հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստան ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «որքան հնարավոր է ավելի ցավոտ հարվածել Ռուսաստանին»։

«Արևմուտքը փորձում է մեզանից հեռացնել մեր դաշնակիցներին՝ սկսելով հատկապես մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի դեպքում, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես այժմ փորձում են նույն սխալ տրամաբանության մեջ ներքաշել Հայաստանը», — ասել է Լավրովը։

Նախարարը ընդգծել է, որ այս ամենը արվում է միայն մեկ նպատակով։

«Եթե կուզեք՝ որքան հնարավոր է ավելի ցավ պատճառել Ռուսաստանին, ավելի բարդ դարձնել Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը», -ընդգծել է Սերգեյ Լավրով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները