Հետևեք մեզ։

Տարեկան մինչև 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսները պետք է ազատվեն շրջանառության հարկից․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

13:50, 23 մայիս 2026
Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը՝ հանդիպեցի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձա ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին. այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
 
««Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։
Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները