Հետևեք մեզ։

Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը

12:28, 25 մայիս 2026
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը
Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան,
Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է․ այս մասին գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
«Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։
Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։
Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։
Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։
Հարգանքով՝ քո ընկեր»։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները