Հետևեք մեզ։

Իր տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել․ Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

13:12, 25 մայիս 2026
Իր տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել․ Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

Իր տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

 

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և մնացած բոլոր կապերը խզելու մեջ, հակառակը քիչ առաջ ես հավաստիացրեցի ևս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք և ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները