Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը չեն ներառվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրում, դրանք որոշելու են ափամերձ երկրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է հուշագրում Հորմուզի նեղուցին, ապա մենք չենք քննարկում համաձայնագրի մանրամասները։ Այն հարցը, թե ինչպես կկառավարեն նեղուցը, որոշվելու է ափամերձ երկրների կողմից», - Բաղայիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։