Հետևեք մեզ։

Որոշ տնտեսվարողների ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով

15:55, 25 մայիս 2026
Որոշ տնտեսվարողների ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով

Որոշ տնտեսվարողների ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում հայտնեցին ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։

 

«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշեցին ՍԱՏՄ-ից։

 

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր նշել, որ ելակ արտահանողները խնդրի առաջ են կանգնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները