Հետևեք մեզ։

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

17:09, 25 մայիս 2026
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով:
 
Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները