Հետևեք մեզ։

Կենտրոնական բանկը զգուշացնում է

20:04, 25 մայիս 2026
Կենտրոնական բանկը զգուշացնում է

 

Կենտրոնական բանկը վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։

 

 Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.

❗ Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը 


❗ Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։ 


❗ Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։ 


❗ Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։ 


❗ Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով 


❗ Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ


❗ Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները