Հետևեք մեզ։

Հնդկաստանի քաղաքացիները Քանաքեռ-Զեյթունում վիճել են, դանակով և ծանր մետաղով հարվածել իրենց 24-ամյա հայրենակցին

11:48, 26 մայիս 2026
Հնդկաստանի քաղաքացիները Քանաքեռ-Զեյթունում վիճել են, դանակով և ծանր մետաղով հարվածել իրենց 24-ամյա հայրենակցին

Մայիսի 20-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ օտարերկրացիները վիճաբանում են։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում Հնդկաստանի քաղաքացի 24-ամյա Գաուրով Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 19-ին ժամը 23։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոց 24/7 հասցեի դիմաց իր ծանոթ, ազգությամբ հնդիկ Սանին, Սանջեյը և Բուպինդերը աշխատանքի հետ կապված վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Սանջեյը ծանր մետաղյա թևնոցով հարվածել է իր գլխին, այնուհետև Սանին դանակով 3 անգամ հարվածել է իր մեջքին, իսկ Բուպինդը բռնել է իր ձեռքերից, ինչի արդյունքում իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սանիի, Սանջեի և Բուպինդի  տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները