Երբ Ձեզ ասացի՝ պարոն Սարգսյան, կարո՞ղ եմ մտնել «Քոչարի» կուսակցություն, Դուք ինձ, շատ շնորհակալ եմ Ձեր անկեղծության համար, ասացիք՝ ոչ, կուսակցություն մտնելը պատասխանատվություն է, Դուք արվեստագետ եք, ավելի լավ է՝ ցուցակ: Այս մասին տեսանյութ է հրապարակել դերասան Լևոն Հարությունյանը՝ դիմելով «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանին:
«Հիշո՞ւմ եք, որ ոչ թե ես եմ Ձեզ խնդրել, այլ Դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ: Գիտե՞ք ինչու, որովհետև մարդու պակաս ունեիք, չէիք կարողանում ցուցակը լրացնել: Նույնիսկ ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված, հայտնի մարդկանց ու փառք Աստծո, որ դա տեղի չունեցավ:
Կխնդրեմ սրանից հետո, երբ իմ մասին խոսակցություն կլինի, պարոն Սարգսյան, մի քննարկեք այդ թեման, որովհետև երբ ինձ հարց տվեցին՝ ինչո՞ւ դուրս եկաք, ես Ձեր մասին վատ բան չասացի, ես մի բան եմ ասել՝ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով: Այն մարդկանց, ովքեր հավատացել են մեր խոսքին, հավատացել են մեզ ու իրենց կյանքում որոշում են կայացրել, ես ներողություն եմ խնդրում։ Դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պայթել է, կամ պայթելու ճանապարհին է»,- նշել է նա։
Հարությունյանը հավելել է, որ կուսակցությանը ճանաչում է բերել Արիանա Հովսեփյանը, մի քիչ էլ ինքը: