Հետևեք մեզ։

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդականի և Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ

14:51, 26 մայիս 2026
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդականի և Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ

ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական (2014–18 թթ) Հայկ Դավթյանի  և Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ (2011 -2018թթ) Արման Սահակյանի նկատմամբ։

 

Գործը վերաբերում է Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանն օտարելու գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին:  

 

Պետությանը հասցվել է 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ: Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները