Հետևեք մեզ։

Նորապատ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. կա 3 զոհ

16:18, 26 մայիս 2026
Նորապատ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. կա 3 զոհ

Այսօր՝ ժամը 11։37-ին, Նորապատ գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը, դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է, հայտնում են ոստիկանությունից

 

Կրակոցներ արձակածը ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները