Հետևեք մեզ։

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, այրվել է ավտոմեքենա

12:34, 27 մայիս 2026
Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, այրվել է ավտոմեքենա

Մայիսի 27-ին՝ ժամը 09։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։50-ին, մարվել՝ 10։03-ին։ Այրվել է «GAZ» մակնիշի ավտոմեքենա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները