Իրանի և Միացյալ Նահանգների անուղղակի շփումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին լրագրողներին ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի Քյանին։
«Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ անուղղակի շփումներին, ապա, այո, շարունակվում են», - հայտնել է նա անվտանգության թեմայով միջազգային համաժողովի շրջանակում։