ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը հայտարարել է, որ Հայաստան գազի մատակարարման արտոնյալ պայմանները իրականացվում են Ռուսաստանի հաշվին և դա Ռուսաստանի օգնությունն է եղբայրական երկրին։
«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է լինում։ Այն արտոնությունը, որը ստանում են հայերը, երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ, քանի որ հայ ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է։ Սա եղբայրական երկիր է, եղել է և կմնա եղբայրական», — ասել է նա լրագրողներին։
«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ սա Ռուսաստանի օգնությունն է Հայաստանին», -ավելացրել է Պեսկովը։