Հետևեք մեզ։

Հրազդանում մի ամբողջ բակային հատված ու շենքեր ողողվել են խմելու ջրով. փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակիչների

14:55, 27 մայիս 2026
Հրազդանում մի ամբողջ բակային հատված ու շենքեր ողողվել են խմելու ջրով. փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակիչների

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր։


Նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։


Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ։

Փրկարարները հիմա հատուկ տեխնիկայով ջուրը փորձում են դուրս բերել՝ օգտագործելով նաև հատուկ խողովակներ։

Քիչ առաջ էլ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները