Հետևեք մեզ։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան

09:30, 28 մայիս 2026
Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով. Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև․ 



Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները