Հետևեք մեզ։

Մինչև 2022 թվականը, միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ ՀՀ-ն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս․ Փաշինյան

11:07, 28 մայիս 2026
Մինչև 2022 թվականը, միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ ՀՀ-ն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս․ Փաշինյան

ՀՀ բանակը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ներկայանում է նոր սպառազինությամբ, համազգեստով ու գաղափարաբանությամբ։

Այսս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

 

«Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է՝ բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգային տարածքից դուրս, բացառությամբ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել այն, ինչ այսօր կտեսնեք»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ ՀՀ-ն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։

«Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նրա տեղեկատվությամբ՝ զորահանդես-հաշվետվությանը ներկայացված է շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա։ «Ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է»,-հավելեց Փաշինյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները