Հետևեք մեզ։

«Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարելու իրավունքից զրկված վարորդը եղել է ոչ սթափ

11:34, 28 մայիս 2026
«Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարելու իրավունքից զրկված վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում «CPS» բենզալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։

Վերլուծական

Ամենաընթերցվածները