Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։
2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։ Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։