Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշել է Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։