Մենք սովոր ենք դատել գործողություններով, այլ ոչ թե խոսքերով. այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ–ն՝ անդրադառնալիվ Մոսկվայի հետ համագործակցությունը պահպանելու ցանկության մասին Երևանի հայտարարություններին։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու հետաքրքրության մասին ՀՀ ղեկավարության խոսքերը հակասում են նրա գործողություններին։
Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը դժվար է հավասարակշռված անվանել։
Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն դիտարկում է որպես եվրոպական ուղու վրա վերակողմնորոշվելու ֆինանսական ապահովման գործիք»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ չի փոխվել. Երևանը մնում է Մոսկվայի բնական գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ։