Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ և հայտարարել, որ «ոչ ոք չի կարող իրենց դուրս մղել» այնտեղից

17:53, 28 մայիս 2026
Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ և հայտարարել, որ «ոչ ոք չի կարող իրենց դուրս մղել» այնտեղից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ։

Ալիևն Արցախում կրկին հոխորտացել է և հայտարարել. ««Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան շնորհիվ Ադրբեջանն այսօր գտնվում է այս հողերում, և այլևս ոչ ոք չի կարողանա այստեղից դուրս մղել մեր երկիրը»։

 

Ալիևը նաև ասել է, թե հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է հայերի կողմից «ավերված» տարածքները և նշել, որ այսքան կարճ ժամանակահատվածում այդպիսի ծավալի աշխատանքներ աշխարհում գրեթե չկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները