Հետևեք մեզ։

Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

22:24, 28 մայիս 2026
Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սուջյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում։ 

 

Տաթևիկ Սուջյանն ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ զբաղեցնելով դատավորի օգնականի, իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի, ապա՝ գլխավոր մասնագետի պաշտոնները։

 

Պրակտիկ աշխատանքին զուգահեռ Տ․Սուջյանը զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հեղինակ և համահեղինակ է 2 մենագրությունների, 2 դասագրքերի և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։


Տ․Սուջյանը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները