Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ պարգևներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և ևս երկու ծառայողի

22:27, 28 մայիս 2026
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ պարգևներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և ևս երկու ծառայողի

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Նահապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։ 

 

Հրամանագիրն այսօր մայիսի 25-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:

 

«Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել նաև կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները