Հետևեք մեզ։

Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը լավ տեղ չի տանելու, խնդիրը մեկ օրում կլուծեմ․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վանաձորցիների հետ (տեսանյութ)

10:24, 01 հունիս 2026
Լավ փոփոխությունների սպասող լոռեցիները համախմբվել են մարզկենտրոն Վանաձորում՝ մեկ նպատակի շուրջ․ հունիսի 7-ին իրենց քվեով նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ և ազդարարել մեր երկրի սպասված վերածնունդը․ այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
 
«Վանաձորում տիրող ոգևորիչ մթնոլորտն ու համախմբվածությունը սկիզբն են այն մեծ ծրագրերի, որոնք միասնական ջանքերով իրականացնելու ենք հանուն մեր բոլորի՝ արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի։ Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ։
Սիրելի՛ հայրենակիցներ, միասին՝ դեպի լավ փոփոխություններ»,-նշել է նա։
Տեսանյութն՝ այստեղ

Վերլուծական

Ամենաընթերցվածները