Հետևեք մեզ։

Սոց-հարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները․ հայտարարություն

11:33, 01 հունիս 2026
Սոց-հարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները․ հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 31-ին EuroNews-ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոց-հարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպությունը։

 

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11 անցկացված հարցման պաշտոնական հրապարակումը առ 22.05.2026թ. հասանելի է միայն այս հղումով: 

Հայտնում ենք նաև, որ «Բրեվիս» ընկերությանը պատասխանատու է միայն դաշտային աշխատանքների իրականացման համար, հետազոտության մեթոդաբանության և վերլուծության հետ կապված հարցերը պատվիրատուի իրավասությունների դաշտում են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները