«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է «Առաջարկ Հայասատանին» ծրագրում տեղ գտած Երևանի զարգացման դրույթները․
Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք
Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է և պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք և կառավարում:
Անհրաժեշտ քայլերն են.
Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք,
օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են,
ապահովել արժանապատիվ ու մատչելի քաղաքային տրանսպորտ,
Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում, համայնքի ու մասնավորի համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում,
կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկում,
մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված աշխատանքներ, նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ,
Ուրարտու–Էրեբունի նոր համալիրի ձևավորում Երևանում,
Կասկադի ամբողջականացում և զարգացում։