SHAMSHYAN.com-ը մայիսի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովսեփ Ա.-ն, նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Հ.-ն և «Opel»-ի վարորդ Քաջիկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Աբրահամ Զ.-ն, 55-ամյա Գայանե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը «Ապարան», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Գայանե Զ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է
12:52, 01 հունիս 2026