Հետևեք մեզ։

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

15:35, 01 հունիս 2026
Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:
 
 
Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։
Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։
Օրվա խորհրդի մասին քարոզեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։
 
«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», - ասաց Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։
 
Հայկազուն արքեպիսկոպոսը նկատեց նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։
Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ

Վերլուծական

Ամենաընթերցվածները