Ավերակների՞․․․ ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ. Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել»։
«Ես ղեկավարել եմ էդ զինված ուժերի համակարգը, անհնար է, որ ես էդպիսի գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել։ Ո՞նց է ավերակներ վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել և կրթվել, վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ընթացքում, ես էդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատել կամ այն երիտասարդներին, որոնք էդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել, ես ո՞նց կարող եմ ավերակ գնահատականը տալ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Ավերակների՞, ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ, ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատել կամ այն երիտասարդներին, որոնք էդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ,
15:42, 01 հունիս 2026