Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բառացիորեն այսպես. հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, թռվռալով կվազենք Եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Ապրի՛, իհարկե»,- գրել է Մեդվեդևը: