Սիրելի՛ հայրենակիցներ, հունիսի 7–ի ընտրություններին մնացին հաշված օրեր։ ԲՀԿ-ն իր քարոզարշավը մեկնարկեց կառուցողական մթնոլորտում և ջանք չի խնայում նույն կերպ այն հասցնել ավարտին. հայտնում է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Լուիզա Սարգսյանը։
«Այս ընտրություններում ԲՀԿ-ն մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որի իրականացման դեպքում՝ Հայաստանի կյանքում սկսվելու է նոր փուլ, որտեղ իշխելու են ներքին համերաշխությունը, սոցիալական արդարությունը և բարեկեցությունը։ Որակյալ կրթությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է և ռազմավարական նշանակություն ունի մեր հայրենիքի համար։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կրթության ոլորտին վերաբերող դրույթները ոչ միայն որակյալ են դարձնելու կրթությունը , այլ նաև շեշտակի փոխելու են ուսանողի , երիտասարդի կյանքի որակը։ Մենք առաջարկում ենք 2028թ-ից ՀՀ-ում կրթությունը դարձնել անվճար , ինչը հնարավորություն կտա բոլոր երիտասարդներին ուսում ստանալու, և առողջ մրցակցութուն կձևավորի կրթական ոլորտում։ Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ մարզերից եկած ուսանողների համար։
Հանրակացարանների առկայությունը մեղմելու է նրանց ընտանիքների ֆինանսական ծախսերը և որակյալ է դարձնելու նրանց կյանքը։ Այսօր մեր երիտասարդության առաջնային խնդիրներից է մասնագիտական ոլորտում աշխատատեղերի բացակայությունը։ Մենք առաջարկում ենք ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։
Սիրելի՛ երիտասարդներ , հունիսի 7-ին գնացե՛ք ընտրության, ընտրե՛ք համար 7-ին, որպեսզի կարողանաք ստանալ անվճար որակյալ կրթություն , ապրեք ներքին համերաշխության և սոցիալական արդարության պայմաններում , երաշխավորված խաղաղությամբ երկրում»,-գրել է նա։