Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը դրական մթնոլորտում է անցել։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում։
«Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի, իհարկե, զանգի համար։ Նա զանգահարել էր՝ շնորհավորելու ինձ ծննդյան օրվա առթիվ։ Մենք խոսեցինք ընթացիկ հարցերի մասին, և մեր զրույցը դրական էր»,- ասել է վարչապետը։
Հունիսի 1-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ ՌԴ նախագահը շնորհավորել էր Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցեր, իսկ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Պուտինին մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության և աջակցության համար։